Բալոտելլի. «Պոգբա ու Իբրահիմովիչ, ներեցեք, «Սիթին» պետք է հաղթի «Յունայթեդին»
«Նիցցայի» հարձակվող Մարիո Բալոտելլին «Մանչեսթեր Սիթիին» հաջողություններ է մաղթել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի առաջնության 4-րդ տուրի խաղում։ Իտալացի ֆուտբոլիստը 2010-2013 թթ. հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»։
«Անհամբերությամբ եմ սպասում «Նիցցայի» կիրակնօրյա խաղին, իսկ շաբաթ օրը՝ առաջ, «Մանչեսթեր Սիթի»։ Այդ ակումբն ընդմիշտ կմնա իմ սրտում։ Իբրահիմովիչ ու Պոգբա, ներեցեք, ընկերներ, ես ձեզ նույնպես պաշտպանում եմ, բայց «Սիթին» պետք է հաղթի»,- գրել է Բալոտելլին «Instagram»-ի իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա