Գվարդիոլա. «Ես հարգում եմ Իբրահիմովիչին»
Դերբիից առաջ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որոշել է փոքր-ինչ մեղմել կրքերը «ՄՅու»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ իր «հավերժական բախման» շուրջ։ Վերջին ժամանակներս ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են նրանց փոխհարաբերությունների հարցը։ Այդուհանդերձ, ինքը՝ Գվարդիոլան, որոշել է հարգանք դրսևորել և արժանին մատուցել Զլատանին։
«Ես շատ եմ հարգում Զլատանին այն ամենի համար, ինչ նա արել է հանուն ֆուտբոլի,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Նա լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և բնական է, որ երբ թիմում նման խաղացող է հայտնվում, անմիջապես սկսում է արդյունք ապահովել։ Որոշ խաղացողների ժամանակ է պետք։ Լավագույնները դա արագ են անում, իսկ նա լավագույններից մեկն է։»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա