Լապորտա. «Ռեալի» ու «Ատլետիկոյի» նկատմամբ պատժամիջոցները չափազանց խիստ չեն»
«Բարսելոնի» նախկին նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է մադրիդյան «Ռեալի» ու «Ատլետիկոյի» նկատմամբ ՖԻՖԱ-ի կիրառած պատժամիջոցները։ Լապորտան ՖԻՖԱ-ի որոշումը միանգամայն հիմնավորված է համարում։
«Չեմ կարծում, որ «Ռեալի» ու «Ատլետիկոյի» նկատմամբ պատժամիջոցները չափազանց խիստ են։ Ի վերջո, դա որոշակի շրջան է, երբ արգելված է գրանցել նոր խաղացողների։ Նույնը նաև «Բարսելոնի» հետ է կատարվել»,- Լապորտայի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Մադրիդյան ակումբները պատժվել են մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ստորագրման գործում տրանսֆերային խախտումների համար։ 2016 թ. հունվարին ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն ժամանակավորապես չեղյալ էր հայտարարել արգելքը՝ մինչև բողոքարկման արդյունքների ամփոփումը։ Իր հերթին՝ բողոքարկման կոմիտեն մերժել է «Ռեալի» և «Ատլետիկոյի» բողոքը, որի պատճառով արգելքն ուժի մեջ է մտնում։ Իսպանական ակումբները մտադիր են բողոք ներկայացնել Մարզական արբիտրաժային դատարան։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա