Լավրովն ու Քերին պիցա և օղի են հյուրասիրել իրենց սպասող լրագրողներին
Ժնևում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հյուրասիրել է լրագրողներին, ովքեր ավելի քան 15 ժամ սպասել են իր և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի բանակցությունների ավարտին: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը:
Բանակցությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին և տևել 14-ից ավելի ժամ: Նրանց սպասող լրագրողներն իրենց թվիթերյան միկրոբլոգներում գրառումներ են կատարել, որ գտնվում են «հյուրանոցային ձերբակալության» մեջ:
Սկզբում Լավրովը բերել է 6 պիցա՝ պանրով՝ նշելով, որ դա ամերիկյան պատվիրակության նվերն է: 10 րոպե անց «ով է օղի ուզում» խոսքերով նա լրագրողներին է փոխանցել երկու շիշ օղի, ասելով, որ սա «ռուսական պատվիրակության կողմից է»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին