Լուիս Էնրիկե. «Ալկասերը գոհ է, որ տեղափոխվել է «Բարսելոն»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Պակո Ալկասերը գոհ է, որ տեղափոխվել է կատալոնյան ակումբ։ Ալկասերի տրանսֆերը «Բարսելոնը» ձեռք է բերել ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում՝ «Վալենսիային» վճարելով 30 մլն եվրո։
«Տեսնում եմ՝ Ալկասերը գոհ է, որ տեղափոխվել է «Բարսելոն»։ Նա ճանաչում է հավաքականում իր շատ թիմակիցների, ուստի հեշտ կհարմարվի մեր խաղին։ Նա արդեն մասնակցում է մարզումներին և ուզում է օգտակար լինել թիմին»,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
«Բարսելոնը» Ալկասերի տրանսֆերը գնել է միայն այն բանի համար, որ նա անհրաժեշտության դեպքում փոխարինի Լիոնել Մեսսիին, Նեյմարին կամ Լուիս Սուարեսին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա