Առողջություն 15:33 10/09/2016 Հայաստան

Պարգևատրումներ ՀՀ առողջապահության 25 ամյակի առիթով

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  այսօր տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության առողջապահությունը՝ 25 տարեկան» խորագրով տոնական միջոցառումը, որը կազմակերպել էին ՀՀ առողջապահության նախարարությունը, ԼՂՀ առողջապահության նախարարությունը , «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը,  Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հ. Նաղդալյանը, առողջապահական համակարգի ղեկավարներ, բուժաշխատողներ։

ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը միջոցառման ժամանակ հնչեցրեց ՀՀ նախագահի ուղերձը, որում մասնավորապես ասված է. «Քառորդ դար առաջ մենք իրականացրինք մեր դարավոր երազանքը` ընտրելով անկախության ուղին: Այդ դժվարին ուղին առողջապահության համակարգի աշխատողները պատվով անցան. երկրաշարժ, պատերազմ, դրանց հաջորդող տարիները լուրջ փորձություն էին բոլորիս համար, առանձնահատուկ մարտահրավերներ հատկապես մեր բժիշկների և առողջապահության ողջ համակարգի համար: Կարևոր եմ համարում նաև շեշտել ռազմական բժշկության դերը. այն որպես մասնագիտություն ձևավորվեց արցախյան պատերազմի տարիներին և այսօր ոլորտի անբաժանելի մասն է կազմում: Մեծարման և խրախուսման են արժանի նաև սփյուռքահայ բուժաշխատողները, որոնք իրենց փորձը, հմտությունները ի սպաս դրեցին հայրենակիցների առողջության պահպանման գործին, ինչպես նաև իրականացրեցին բարեգործական ընդգրկուն ծրագրեր»:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահ, ԱԺ պատգամավոր  Արա Բաբլոյանը նշեց, որ ՀՀ առողջապահության համակարգը լուրջ ճանապարհ է անցել, հաղթահարել մի շարք դժվարություններ, սակայն հայ մարդուն տրված հատուկ ներուժի և հմտության շնորհիվ կարողացել է դիմակայել և ուղղելով մեջքը՝ առաջ շարժվել: «Արդյունքում՝ մենք ունենք զգալի հաջողություններ առողջապահության մի շարք բնագավառներում: Ակնհայտ է, որ որակական ցուցանիշներով առողջապահությունը բավականին լուրջ աստիճանի է հասել և մեծ քայլերով շարժվում է առաջ, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- ասաց Արա Բաբլոյանը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի խոսքերով՝ 25 տարվա ընթացքում բազմաթիվ փորձությունների է ենթարկվել մեր հանրապետությունը, իր հերթին նաև՝ առողջապահության համակարգը, սակայն  դրանից հետո ունեցել ենք լուրջ ձեռքբերումներ: Մասնավորապես, առանձնացրեց  մարզերում նորագույն բուժկենտրոնների կառուցումը, մի շարք կարևոր օրենսդրական ակտերի ընդունումը, մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժսպասարկումը և այլն: Փոխնախարարը միաժամանակ նշեց, որ  ոլորտում նորանոր մարտահրավերներ կան և առաջիկա տարիների ընթացքում միահամուռ ուժերով դրանք պետք է լուծվեն:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահ Դերենիկ Դումանյանը, շնորհավորելով ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ, նշեց, որ այս 25 տարիների ընթացքում զգալի աշխատանքներ են կատարվել, բայց դեռ շատ անելիքներ կան, այդ թվում նաև այնպիսիք, որ մեր ազգաբնակչությունը միանշանակ բավարարված լինի բժշկական օգնության որակից, մատչելիությունից և հասանելությունից: «Դեռևս շատ անելիքներ կան, եթե անկախության 50-ամյակին ներկայացնենք մեր աշխատանքները, ապա վստահ եմ, որ մենք գերազանց ցուցանիշներ կունենանք»,- ասաց Դերենիկ Դումանյանը: 

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյան էլ  խոսելով մանկաբուժության ոլորտի ձեռքբերումների մասին, նշեց, որ 25 տարվա ընթացքում լուրջ քայլեր են ձեռնարկել, ծննդատներում, հիվանդանոցներում նորագույն սարքավորումներ են ներդրվել, ինչի արդյունքում ևս նվազել է մանկական և մայրական մահացությունը: «Հուսով եմ, որ այս հաջողությունները շարունակական  են լինելու»,- նշեց Նիկոլայ Դալլաքյանը:

Նշենք, որ տոնական միջոցառման շրջանակներում  ներկայացվեց ֆիլմաշար, որտեղ ցուցադրվեց  անկախ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացումը, ձեռքբերումները։

Համակարգի մի շարք նվիրյալներ էլ արժանացան պարգևների՝ ՀՀ ԱԺ-ի, վարչապետի հուշամեդալների և շնորհակալագրերի:

Մասնավորապես, պարգևների արժանացան բժիշկ, սրտաբան, պրոֆեսոր (ԱՄՆ) Արամ Չոբանյանը, գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հասարակական գործիչ Լեոնիդ Ռոշալը (Ռուսաստան), Բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Եվգենի Չազով (Ռուսաստան), անվանի բժիշկ, սրտային վիրաբույժ Հրայր Հովհակիմյանը,  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վիրաբույժ Հովհանես Սարուխանյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկական վիրաբույժ, ՀՀ Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սրտանոթային վիրաբույժ Բագրատ Ալեքյանը և այլ անվանի բժիշկներ:  ՀՀ առողջապահության համակարգում ներդրման համար պարգևատրվեցին նաև «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն», ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Հայաստան Արցախ հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

Նշենք նաև, որ շնորհակալագրերի արժանացան նաև ՊՊԾ գնդում «Սասնա ծռերի» կողմից պահվող «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բուժաշխատողներ Նորայր Թևանյանն ու Սալվադոր Խեչոյանը, բուժքույր՝ Մալինա Մարգարյանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ Օլիվիե Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզ այցելելությունից հետո գրառում է արել X-ում՝ նշելով․...
Աղբյուր` Panorama.am
19:37
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարկերը և տուրքերը կտրուկ, մի քանի անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը
Բաքվի դատարանում  այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը Դատարանը  հաջորդ նիստին՝...
Աղբյուր` Panorama.am
19:03
Այս տարի Հարության տոնը կամ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի  Սբ․ Հարության տոնը կամ, ինչպես ընդհունված է հանրության շրջանում ասել, Զատիկը, կնշվի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Դեռ նոր էր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը և Հայաստանում շատերը ոգևորված էին, թե բա Ռամշտայնի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Միտում չկա, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր․ Newday-ի օպերատորին ազատ են արձակել
«Հարցումներ անցկացրեցին,թե դանակն ինչի համար է ինձ մոտ։ Ասացի՝ գործի բերումով երբեմն անհրաժեշտ է, լար կտրելու  կամ այլ բանի համար...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կրկին դատապարտյալ է մահացել
2025 թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 2004թ․ ծնված դատապարտյալ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
Հունվարի 21-ին Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայտարարագրումից հետո մինչև 100 հազար դրամ հետ կստանաք՝ նախորդ տարում ձեր երեխայի կրթության կամ առողջապահական ծախսերի դիմաց
«Տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո պետությունը ոչ թե կդատարկի քո գրպանը, ինչպես այս օրերի ընթացքում կեղծ լուրերով փորձեցին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քաղաքագետ. Սպասում ենք, ԵՄ֊ի հանրաքվեի նիստը ԱԺ մեծամասնությունը նույնպես բոյկոտի կենթարկի, եթե իր արտաքին տերերը թույլ տան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, որ ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է, որը ԱԺ֊ն, ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ
Փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}