ՖԻՖԱ-ի պաշտոնյան ցմահ որակազրկվել է
ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի արբիտրաժային պալատը որոշել է կազմակերպության նախկին փոխնախագահ Ջեֆրի Ուեբին ցմահ զրկել ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից։ Ժամանակին նա գլխավորել է ԿՈՆԿԱԿԱՖ-ը, որտեղ և ծավալել է իր անօրինական գործունեությունը։ Ջեֆրին չարաշահել է ծառայողական պարտականություններն աշխարհի առաջնությունների կոմերցիոն իրավունքների վաճառքն իրականացնելիս։ Բոլոր փաստերը դիտարկելուց հետո ՖԻՖԱ-ն որոշել է ցմահ որակազրկել նրան և պարտադրել՝ մուծելու 1 մլն շվեյցարական ֆրանկ՝ որպես տուգանք։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա