«Կեցցե՛ս, Օգյուն, առյուծ տղա». Ոստիկանը՝ Դինքին սպանողին
Թուրքական «Kanal 24» հեռուստաալիքը նոր կարդրեր է ցուցադրել «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի ձերբակալումից հետո արված սկանդալային տեսանյութից:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Սամսուն քաղաքի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքում նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես են Սամասթի շուրջը հավաքված մարդիկ լուսանկարվում մարդասպանի հետ` նրան խնդրելով գեղեցիկ ժպտալ:
Իսկ երբ Սամասթին հարցնում են սպանությունից առաջ իր գործողությունների մասին, ոստիկաններից մեկը գովում է նրան՝ ասելով. «Կեցցե՛ս, Օգյուն, առյուծ տղա»:
Թուրքական «Diken» լրատվական կայքը հիշեցնում է, որ Դինքի սպանությունից հետո մամուլում հայտնվել էին թուրքական դրոշներով Սամաստի և ոստիկանների լուսանկարներ, որոնք հասարակության մեջ քննարկումների տեղիք էին տվել:
Ըստ աղբյուրի՝ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո մեծ թափ է հաղորդվել Դինքի սպանության գործով ձերբակալություններին:
Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ոստիկանության և ժանդարմերիայի 10 նախկին և գործող ծառայակից, որոնցից մեկը կոչումով գնդապետ է:
Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ թուրքական «A Haber» հեռուստաալիքը ևս Դինքի սպանության վերաբերյալ 9 տարի առաջ նկարահանված տեսանյութ էր հրապարակել: Այդ տեսանյութում երևում է, թե ինչպես է սպանության օրը մարդասպան Օգյուն Սամասթը գնում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, իսկ այդ պահին ժանդարմերիայի 6 ծառայակից հետևում են նրան:
Այդ 6 սպաները ձերբակալվել էին հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած համայնքի (FETÖ-Ֆեթուլահականների ահաբեկչական կազմակերպություն՝ թուրքական մամուլում այսպես է անվանվում գյուլենական համայանքը-խմբ.) գործով հետաքննության շրջանակներում: Նրանք կասկածվում են գյուլանական համայնքի հետ կապ ունենալու մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «էրմենիհաբեր». Նոր մանրամասներ Դինքի սպանության դատավարությունից
- Դինքի սպանության գործով ընթացող 2 դատավարությունները միացվել են
- ԱՄՆ-ում լույս է տեսել «Հրանտ Դինք. Թուրքիայի համրերի հայ ձայնը» անգլերեն վեպը
- ԵԱՀԿ-ն կոչ է անում մեծացնել ջանքերը՝ Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին բացահայտելու համար
- Պատմաբան. Կասկածում եմ, որ Հրանտ Դինքի սպանության գործը մինչև վերջ կբացահայտվի
- Թուրք հոդվածագիր. Դինքի սպանության 8-րդ տարելիցն է` դրա բացահայտման ուղղությամբ իրական քայլեր չեն կատարվել
- «Դինքի սպանության գործում գլխավոր կասկածյալը Ջիզրեի ոստիկանապետն է». Սարգիս Հացպանյան
- Ստամբուլի դատարանը չի ձերբակալել Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող նախկին ոստիկանին
- Ռուբեն Մելքոնյան. Հրանտ Դինք հիմնադրամը վերածվել է թուրքական քարոզչամեքենայի