2015թ-ին սպորտային կազմակերպություններում մարզվել է 41 090 մարզիկ, նրանցից 15.6%-ը՝ կանայք
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015թ. հանրապետությունում գործել է 175 սպորտային կազմակերպություն:
Երևան քաղաքում գործող սպորտային կազմակերպություններից 12-ը գտնվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, 2-ը` ՀՀ կրթության և գիտության նախարարության, 34-ը` Երևանի քաղաքապետարանի, 4-ը` վարչական շրջանների, 6-ը` «Հայաստան» մարզական միության և 2-ը` «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության ենթակայության տակ:
Ըստ ԱՎԾ-ի՝ սպորտային կազմակերպություններում մարզումներն իրականացրել են 1 929 մարզիչ-մանկավարժներ, նրանցից 300-ը կամ 15.5%-ը` կանայք:
2015թ-ին սպորտային կազմակերպություններում մարզվել է 41 090 մարզիկ, նրանցից 6 425-ը կամ 15.6%-ը` կանայք:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա