Անգելիկ Կերբերը՝ «US Open-2016»-ի հաղթող
Աշխարհի թիվ 1 ռակետ Անգելիկ Կերբերն այս մրցաշրջանի ընթացքում հաղթանակ տոնեց «Մեծ սաղավարտի» երկրորդ մրցաշարում։ Ընդ որում՝ ՝ «US Open-2016»-ի եզրափակչում Պլիշկովայի հետ հանդիպումը Կերբերի համար առաջինը չէր աշխարհի թիվ 1 ռակետի կարգավիճակում։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Ընդամենը երկու շաբաթ առաջ այս թենիսիստուհիները հանդիպել էին Ցինցինատիի մրցաշարի եզրափակչում, և Պլիշկովան վստահ հաղթանակ էր տոնել։ Այս անգամ, սակայն, միանգամայն այլ մակարդակի խաղ էր, որը նաև նվիրում էր պահանջում։
Պլիշկովան, ով Նյու Յորքի մրցաշարի կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել Սերենա Ուիլյամսին, այս խաղում չկարողացավ դիմադրել Կերբերին։ Գերմանուհին հաղթեց 6:3, 4:6, 6:4 հաշվով ու տիրացավ չեմպիոնի կոչմանը։
Այս հաղթանակի համար նա կստանա 3 մլն 500 հազար դոլար և վարկանշային 2000 միավոր։