Դևիդ Բոուիի աճյունի մոխրի մի մասը փառատոնի ժամանակ շաղ են տվել
Լեգենդար ռոք երաժիշտ Դևիդ Բոուիի աճյունի մոխրի մի մասը շաղ են տվել ԱՄՆ-ի Նևադա նահանգում կայացած Burning Man փառատոնի ժամանակ: Այս մասին հայտնում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով The Daily Mail-ին: Մոխիրը միջոցառման վայր է հասցրել երաժիշտի սանիկը:
Դևիդ Բոուիի այրին՝ Իմանը, տվել է իր համաձայնությունը:
Երաժշտի հիշատակին նվիրված միջոցառումը, որին մասնակցել է 70 մարդ, անցկացվել է հատուկ այդ առիթով բրգաձև կառուցված փայտյա շինությունում: Մեկ շաբաթ տևած փառատոնի ավարտից հետո շինությունն այրվել է:
Նշենք, որ կոմպոզիտոր, երգիչ Դևիդ Բոուին մահացել է այս տարվա հունվարի 10-ին՝ իր ծննդյան 69-րդ ամյակից և «Blackstar» նոր ալբոմի թողարկումից 2 օր անց: Մինչ այդ՝ մեկ ու կես տարի երգիչը պայքարել է լյարդի քաղցկեղից: