Հալեպում գրոհայինները շուջօրյա կրակում են բնակելի թաղամասերի ուղղությամբ
Հալեպում գրոհայինները շարունակում են խոչընդոտել խաղաղ բնակիչները ելքը քաղաքից և շուրջօրյա կրակում են բնակելի տների ուղղությամբ: Ռիա նովոստիի հաղորդմամբ ասել է Հալեպում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Սերգեյ Կոպիտցինը:
«Ոչ օրվա ընթացքում, ոչ գիշերը չեն դադարում բնակելի թաղամասերի ուղղությամբ կրակոցները»,- ասել է նա՝ հավելելով, որ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունից հետո հույս կար, որ ամերիկյան կողմն ամեն դեպքում կստիպի ընդդիմության՝ իրեն ենթակա ուժերին դուրս բերել զինված կազմավորումները Հալեպի արևելյան մասից, ինչը թույլ կտա վերսկսել խաղաղ բնակչության դուրսբերումն անվտանգ շրջաններ:
Ըստ նրա, իրենց խնդիրն է ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը, ովքեր լքում են Հալեպի արևելյան թաղամասերը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան