«Միլանի» պաշտպանը տեղափոխվել է հիվանդանոց
«Միլանի» պաշտպան Լուկա Անտոնելլին «Ուդինեզեի» հետ «A» սերիայի 3-րդ տուրի խաղում վզի սարսափելի վնասվածք է ստացել։ Դա տեղի է ունեցել 52-րդ րոպեին։ Անտոնելլին օդային պայքարում գլխով հարվածել է իր թիմակիցներից մեկի ազդրին ու ընկել խոտածածկին։ Մի քանի րոպե անց նա կորցրել է գիտակցությունը, իսկ նման դեպքերում, ինչպես հայտնի է, մեծ է սեփական լեզուն կուլ տալու հավանականությունը։ Բարեբախտաբար, ֆուտբոլիստներն ամեն ինչ արել են, որպեսզի իրավիճակը ծայրահեղ չդառնա։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, արոշ ժամանակ անց Անտոնելլին ուշքի է եկել, սակայն չի կարողացել շարժվել։ Բժիշկները նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց։
Արդեն խաղից հետո պարզվել է, որ ֆուտբոլիստը նվազագույնը ողի կոտրվածք է ստացել։ «Միլանը», որն այդ խաղում զիջել է 0։1 հաշվով, դեռ պետք է պաշտոնական հայտարարություն կատարի։