Պլիշկովա. «Հպարտանում եմ ինձանով»
Չեխ թենիսիստուհի Կարոլինա Պլիշկովան խոսել է Անգելիկ Կերբերի հետ «US Open»-ի եզրափակիչ հանդիպման մասին։
«Դա իմ առաջին եզրափակիչն էր, ես գերազանց աշխատանք կատարեցի։ Նույնիսկ մոտ էի հաղթանակին։ Կերբերն ինձանից փորձառու է, և դա էլ, հավանաբար, վճռորոշ եղավ։ Հպարտանում եմ ինձանով։ Եթե ինչ-որ մեկն ինձ մի քանի շաբաթ առաջ ասեր, որ խաղալու եմ եզրափակչում, չէի հավատա։ Այնպես որ, չեմ տխրում։
Աշխատեցի ագրեսիվ խաղալ, բայց, հասկանո՞ւմ եք, շատ դժվար է գործել նման խաղաոճով ու չսխալվել։ Չգիտեմ՝ այս մրցաշարը շրջադարձային կլինի՞ իմ կարիերայում։ Այդ մասին կխոսենք մյուս տարի։ Նոր եմ ավարտել ելույթներս «US Open»-ում, տեսնենք, թե ինչ կլինի։ Գուցե ինչ-որ բան փոխվի, գուցե՝ ոչ։
Ուրախ եմ, որ մրցաշարում միշտ նույն մարդը չի հաղթում։ Թենիսի նոր սերունդն է գալիս, և դա նորմալ է»,- Պլիշկովայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։