Անչելոտտի. «Երբ ծերանամ, հնարավոր է գլխավորեմ Իտալիայի հավաքականը»
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին չի բացառել, որ ապագայում կարող է գլխավորել Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը: Այդուհանդերձ, մասնագետն ընդգծել է, որ իրեն դուր է գալիս ակումբային մակարդակով ամենօրյա աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է «Sport-Express»-ը:
«Ինձ լավ եմ զգում այնտեղ, որտեղ հիմա եմ գտնվում: Ինչ վերաբերում է Իտալիայի հավաքականին, ապա երբեք մի ասա երբեք, բայց ինձ դուր չի գալիս աշխատել 3 ամսվա մեջ մի քանի օր: Հնարավոր է, այդպիսի աշխատանքն ինձ հետաքրքրի, երբ ծերանամ, բայց հիմա հաճույք եմ ստանում ֆուտբոլիստների հետ ամենօրյա աշխատանքից»,- նշել է Անչելոտտին: