Պատրիկ Խիկի. «Անմեղ եմ և կպայքարեմ մինչև վերջ»
Բրազիլիայի կառավարությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Պատրիկ Խիկիին, ով ժամանակավորապես հեռացել է Իռլանդիայի Օլիմպիական կոմիտեից, Եվրոպական Օլիմպիական կոմիտեից և ՄՕԿ-ից: Պաշտոնյան մեղադրվում է Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ տոմսերի ապօրինի վաճառքով զբաղվելու համար: Այս մասին տեղեկացնում է «Sport Express»-ը:
«Ստացել եմ պաշտոնական հաղորդագրություն Բրազիլիայի կառավարության կողմից: Ուզում եմ ասել, որ չեմ գտնվում տնային կալանքի տակ, ինչպես գրում են ԶԼՄ-ները: Բացարձակ անմեղ եմ, կպայքարեմ մինչև վերջ և մաքուր կպահեմ անունս: Հավատում եմ Բրազիլիայի դատական համակարգի արդարությանը և վստահ եմ, որ կարդարացվեմ»,- ասել է Խիկին: