Թայսոն Ֆյուրին ուշացել է
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին չի ներկայացել գերծանրքաշային կարգում IBF-ի, IBO-ի, WBA-ի և WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ հոկտեմբերի 29-ին Մանչեսթերում կայանալիք ռևանշ-մենամարտի հետ կապված մամուլի ասուլիսին: Այս մասին տեղեկացնում է «Sport Express»-ը:
Բրիտանացու ներկայացուցիչները ներողություն են խնդրել ներկաներից և տեղեկացրել են, որ Ֆյուրին պարզապես չի կարողացել ժամանել ասուլիսի սրահ, քանի որ նրա մեքենան ճանապարհին փչացել է:
Հիշեցնենք, որ սկզբում մրցամարտը պետք է կայանար հուլիսի 9-ին, սակայն այն հետաձգվել էր` Թայսոն Ֆյուրիի վնասվածքի պատճառով: