Հայաստանի աղջիկների հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Սեպտեմբերի 15-ից 20-ը Լեհաստանում տեղի կունենա Եվրոպայի ֆուտբոլի մինչև 19 տարեկան աղջիկների 2017 թ. առաջնության որակավորման փուլի A խմբի մրցաշարը: Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականի մրցակիցները կլինեն Նորվեգիայի, Ռումինիայի և տանտերերի՝ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստուհիները:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, սեպտեմբերի 15-ին մեր թիմը կմրցի Նորվեգիայի, սեպտեմբերի 17-ին՝ Ռումինիայի և սեպտեմբերի 20-ին՝ Լեհաստանի հավաքականների հետ: Պատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականն անցկացնում է ամենօրյա մարզումներ, իսկ այսօր կանցկացնի մեկօրյա մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Թիմը Լեհաստան կմեկնի սեպտեմբերի 13-ի առավոտյան:
Հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հրավիրել է 18 խաղացողների` Պայծառ Ասատրյան, Նոռա Եղյան, Նելլի Խալաթյան, Գայանե Սարդարյան, Լուիզա Ղազարյան, Մարիա Սախինովա, Գայանե Անտոնյան, Կիմա Անտոնյան, Զարուհի Դիլաքյան, Կարինե Վահրադյան, Հեղինե Չոփիկյան, Էմմա Բաբոյան, Օկսաննա Պիզլովա, Մարիամ Ցոլակյան, Սաթենիկ Հովհաննիսյան, Լենա Անդրիասյան, Կարինե Խաչատրյան, Ռիտա Գրիգորյան: