Հայաստանում 2015-ին գործել է 830 գրադարան
Հայաստանում նախորդ տարվա ընթացքում գործել են 3 հանրապետական և 827 հանրային գրադարաններ: Հանրային գրադարաններից 10-ը մարզային կենտրոնական են, 49-ը` տարածքային կենտրոնական, 83-ը` քաղաքային, 659-ը` գյուղական և 26-ը` մանկական: Տվյալները ներկայացրել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:
Գրադարանային ֆոնդը կազմում է մոտ 19 միլիոն 111 հազար:
2015-ին գրադարաններն ունեցել են 507 հազար այցելու. 160 հազար 196-ը՝ 15 տարեկան և ցածր, 89 հազար 125-ը՝ 16 – 18 տարեկան, 107 հազար 269-ը՝ 19 – 25 տարեկան, 69 հազար 560-ը՝ 26 – 40, 37 հազար 78-ը՝ 41 – 55, 23 հազար 36-ը՝ 56 – 63, 20 հազար 736-ը՝ 64 և բարձր: Այցելուների մեծ մասը՝ 342 հազար 54-ն իգական սեռի ներկայացուցիչներ են:
Գրադարանային աշխատողների թվաքանակն է 2247, նրանիցի կին են 2147-ը:
2015թ. հանրապետությունում գործել են 3 գիտական մասնագիտացված գրադարաններ: Գրադարանների գրադարանային հավաքածուն (ֆոնդը) կազմել 22 800.1 հազար. օրինակ, ընթերցողների թվաքանակը՝ 27 հազար 683 մարդ, հաճախումների քանակը՝ 250.9 հազար, գրադարանային աշխատողների թվաքանակը՝ 150 մարդ: