Քաղաքական դաշտում Հայաստանի հետ խնդիրներ չունենք. Վրաստանի նախկին ԱԳ նախարար
«Եվ Հայաստանը, և Ադրբեջանը մեր հարևաններն են, ոչ մի դեպքում չեմ ասի, որ մեզ համար ավելի կարևոր է Ադրբեջանը, քան Հայաստանը: Մենք Հայաստանի հետ միշտ էլ լավ հարաբերություններ ենք ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Մայա Փանջիկիձեն՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք հայ-վրացական հարաբերությունները, Հայաստանում այնպիսի տպավորություն է, որ Վրաստանի համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը:
Նա Հայաստանում էր «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելիսց մինչև Վարշավա և անդին» թեմայով քննարկմանը մասնակցելու համար:
Ըստ Մ. Փանջիկիձեի, քաղաքական դաշտում Հայաստանի հետ Վրաստանը խնդիրներ չունի, իսկ տնտեսական հարաբերություններն այնքան զարգացած չեն, թեև մեծ պոտենցիալ է տեսնում:
Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարարի խոսքով, թեև Վրաստանը ԵՄ, ՆԱՏՕ- է ձգտում, իսկ Հայաստանն այլ պլաններ ունի, դա որևէ ձևով չի խոչընդոտում հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: