Միհրան Հարությունյանի պատվին Ռուսաստանում ավտոարշավ է կազմակերպվել
Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Կրասնոյարսկի «Եմելյանովո» օդանավակայանում հայ համայնքի կողմից ջերմ ընդունելության է արժանացել:
Ինչպես տեղեկացնում է rusarminfo.ru-ն, հայ մարզիկի պատվին ավտոարշավ է կազմակերպվել: Մեքենաների ապակիները պատված են եղել Հարությունյանի նկարներով ու պաստառներով: Բացի այդ, Միհրան Հարությունյանը հայ համայնքի կողմից ստացել է 2,5 մլն ռուբլի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան