Վերվորտ. «Կյանքին հրաժեշտ տալու ժամանակը չի եկել»
Ռիոյի Պարալիմպիկ խաղերի անվասայլակներով մրցավազքի արծաթե մեդալակիր, Բելգիայի ներկայացուցիչ Մարիկա Վերվորտը, ով մտադիր էր Ռիոյի խաղերից հետո էվթանազիայի միջոցով վերջ տալ կյանքին, փոխել է որոշումը: Այս մասին տեղեկացնում է BBC Sport-ը:
«Փորձում եմ հաճույք ստանալ յուրաքանչյուր լավ վայրկյանից: Երբ գա ժամանակը, երբ վատ օրերն ավելի շատ կլինեն, քան լավերը, էվթանազիայի բոլոր փաստաթղթերը պատրաստ են, բայց հիմա ժամանակը չի եկել: Հիանալի է, որ ես դարձել եմ արծաթե մեդալակիր: Իհարկե, դժվար է սպորտին հրաժեշտ տալը: Սպորտն իմ կյանքն է»,- հայտարարել է 37-ամյա մարզուհին, ով Ռիոյի խաղերից հետո ավարտում է մարզական կարիերան:
Վերվորտը տառապում է առաջադեմ մկանների հիվանդությամբ: Օգոստոսին Լոնդոնի 2012 թ. Պարալիմպիկ խաղերի չեմպիոնուհին հայտարարել էր, որ Ռիոյի Օլիմպիադայից հետո հրաժեշտ կտա ինչպես մեծ սպորտին, այնպես էլ կյանքին:
Հավելենք, որ 2002 թ. սկսած Բելգիայում էվթանազիան օրենքով թույլատրվում է: Յուրաքանչյուր տարի երկրում ավելանում է այս գործընթացով կյանքն ավարտողների թիվը: 2013 թ. տվյալներով էվթանազիայի միջոցով մահացել է 1807 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա