Բալոտելլի. «Լիվերպուլ» տեղափոխությունն իմ կյանքի ամենամեծ սխալն էր»
«Նիցցայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ասել է, որ ափսոսում է այն պահի համար, երբ որոշել է տեղափոխվել անգլիական «Լիվերպուլ»։
«Լիվերպուլ» տեղափոխությունն իմ կյանքի ամենամեծ սխալն էր։ Չնայած այնտեղ երկրպագուներ կային, ովքեր ինձ լավ ընդունեցին, և լավ ֆուտբոլիստներ, որոնց հետ լավ հարաբերություններ էի հաստատել, այդ ակումբն ինձ դուր չեկավ։ Աշխատեցի Բրենդան Ռոջերսի ու Յուրգեն Կլոպի հետ։ Որպես մարդ՝ նրանք լավը չէին ու ինձ վրա լավ տպավորություն չթողեցին։
Ես այնպիսին չեմ, ինչպիսին Իբրահիմովիչն է։ Նրա վրա կարելի է առյուծների ոհմակ բաց թողնել, և նա հանգիստ կմնա։ Իսկ ինձ բարի ու հանգիստ մարդկանց շրջապատ է պետք»,- Բալոտելլիի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա