Մահացել է «Կար չկար մի շուն» մուլտֆիլմի ռեժիսոր Էդուարդ Նազարովը
Նախօրեին 75 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, մուլտիպլիկատոր, «Կար չկար մի շուն» մուլտֆիլմի ռեժիսոր Էդուարդ Նազարովը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
«Կրոկ» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից հայտնել են, որի նախագահը Նազարովն էր, որ նա վաղուց հիվանդ էր: Նաև նշում են, որ կյանքի մինչև վերջին պահը նա ակտիվ աշխատում էր:
«Նույնիսկ տանելով ծանր վիրահատություն, նա շարունակում էր տանն ակտիվորեն աշխատել: Նա խորհուրդներ էր տալիս ուսանողներին և իր նախկին աշակերտներին Skype-ի միջոցով, կարդում էր մանկական սցենարներ, «Իկար» ազգային անիմացիոն մրցանակաբաշխության փորձագիտական խորհրդի անդամ էր»,- հայտնել են փառատոնի մամուլի ծառայությունից:
Ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Էդուարդ Նազարովը նաև «Մրջյունի ճանապարհորդությունը», «Վինի Թուխ», «Կղզի», «Արքայադուստրն ու մարդակեր հսկան» և այլ մուլտֆիլմերի վրա է աշխատել: