Կորյուն Նահապետյանը՝ Սեյրան Օհանյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարուղար նշանակվելու մասին
Ռոտացիոն սկզբունքով, հերթականության կարգով այս փուլում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահվելու է Հայաստանի ներկայացուցչին: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Պատասխանելով դիտարկմանը, թե ռուսական «Ինտերֆաքս» կայքը գրել էր, որ առաջիկայում Սեյրան Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից և կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Կ. Նահապետյանն ասաց. «Չեմ կարող այս պահին վստահաբար նշել կոնկրետ թեկնածության հետ կապված, բայց լինելու է Հայաստանի ներկայացուցիչ»:
Նա նշեց, որ այս տարի ՀՀ-ն ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, հոկտեմբերին այստեղ անցկացվելու է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հավաք, որի ժամանակ էլ որոշվելու է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք եթե լինի Սերյան Օհանյանը, ղարաբաղյան հակամարտության հարցում, Հայաստանի հետ կապված ՀԱՊԿ դիրքորոշումը կփոխվի դեպի դրականը, Կ. Նահապետյանն ասաց. «ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որ ունի իր կանոնադրական խնդիրները: Մեր ակնկալիքներում պետք է հստակ դիրքորոշում ունենալ, որ ՀԱՊԿ-ը չի կարող դուրս գալ այն կանոնադրական խնդիրներից, որոնք ամրագրված են իր հիմնադիր փասատթղթերում:
Իհարկե, մեզ համար շահեկան է Հայաստանի ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, բայց չպետք է չափազանցնել և մտածել, որ միայն այդ փաստով բոլոր հարցերում մենք կարող ենք ակնկալել մեզ համար ամենաշահավետ լուծումները»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին