Հոլանդացի երկրպագուների հիանալի արարքը
Հոլանդական «Դեն Հաագի» երկրպագուները տեղեկացել են, որ Ռոտերդամի «Ֆեյենորդի» հետ Հոլանդիայի առաջնության 5-րդ տուրի խաղին ներկա են լինելու տարբեր ծանր հիվանդություններ ունեցող երեխաներ։ Նրանք գնել են հսկայական քանակությամբ փափուկ խաղալիքներ և խաղի ժամանակ դրանք նետել երեխաներին, ովքեր տեղավորվել էին ուղիղ «Դեն Հաագի» ֆանատների սեկտորի տակ։
«Ֆեյենորդը» երախտապարտ է «Դեն Հաագի» երկրպագուներին, ովքեր նման ներկայացում ցուցադրեցին։ Հույս ունենք, որ բոլոր երեխաներն ու աշխատակիցները գոհ մնացին այդ հիանալի օրը»,- նշված է ռոտերդամյան ակումբի տարածած հայտարարության մեջ, որը մեջբերել է isport.ua-ն։
Հիշեցնենք, որ «Ֆեյենորդը» հաղթել է 3։1 հաշվով։ Դա ռոտերդամյան թիմի անընդմեջ 5-րդ հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա