Մարիո Բալոտելլին աչքի ընկավ նորամուտից ընդամենը 7 րոպե անց
Կիրակի Մարիո Բալոտելլին «Նիցցայի» կազմում իր նորամուտն է նշել Ֆրանսիայի առաջնությունում։ «Մարսելի» հետ հանդիպման 7-րդ րոպեին Ժան Միքայել Սերին դաշտի տերերի համար 11 մետրանոց հարվածի իրավունք է ստացել, որի իրացումը վստահվել է Մարիոյին։ Իտալացին վստահորեն գրավել է Յոան Պելեի դարպասը։
Ավելացնենք, որ «Նիցցան» այս խաղում հաղթել է 3։2 հաշվով։ Բալոտելլին դարձել է 2 գոլի հեղինակ։ Այս մասին տեղեկացնում է «Սպորտ Էքսպրեսը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա