Հույս ունեմ, որ Նյու-Յորքում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. Ջեյմս Ուորլիք
«Ծրագրեր կան, բայց դեռևս ոչ մի հստակություն չկա: Մենք ցանկանում ենք նախագահների նոր հանդիպում, բայց դեռ հստակ ոչինչ չկա, թե երբ և որտեղ այն տեղի կունենա»,- «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա նշել է, որ որպես համանախագահներ, կհանդիպեն արտաքին գործերի նախարարների հետ, որպեսզի հիմք դնեն հաջորդ գագաթաժողովին:
«Հույս ունենք երկու շաբաթից երկու արտգործնախարարներին տեսնել Նյու-Յորքում, որպեսզի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում նրանց հետ քննարկենք հետագա քայլերը: Ուզում եմ հուսալ, որ այնտեղ կկայանա նաև երկու նախագահների հանդիպումը», - ասել է Ջ. Ուորլիքը:
Նա հույս է հայտնել, որ բանակցությունները կբերեն հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Այդ իսկ պատճառով մենք ուզում ենք, որ կայանա նախագահների ևս մեկ հանդիպում: Մենք ուզում ենք շարունակել աշխատանքն այդ առաջարկությունների վրա, որպեսզի գտնենք երկու նախագահների միջև ընդհանուր եզրեր, և, վերջապես, հասնենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը ձգվում է արրդեն 20 տարի»,- ասել է Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահը պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ի համար ո՞րն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իդեալական սցենարը, ասել է, որ այնպիսին է, ինչպիսին ռուսական, ֆրանսիական կողմերի համար:
«Մենք ունենք կարգավորման պայմաններ, դրանք մեզ հայտնի են, մենք քննարկում ենք դրանք: Մեզ համար իդեալական կարգավորումը ենթադրում է հաղթողների և պարտվողների բացակայություն: Դա պետք է ձեռնտու լինի երկու կողմերին էլ: Բանակցությունները հաջողված են լինում, երբ երկու կողմն էլ հաղթում են»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին