Վանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 50 մարդ
Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքում, ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է 50 մարդ, այդ թվում՝ 4 ոստիկան և Իրանի չորս քաղաքացի: Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Վանի քաղաքապետի փոխանցմամբ, նախնական տվյալներով ահաբեկչությունը կազմակերպել էր Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները:
Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շենքի և ոստիկանական բաժանմունքի մոտ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները