Ամերիկացի համանախագահ. ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին սահմանափակ քանակով պաշտպանական զենք է մատակարարում
«Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս պարագայում տարբեր իրավիճակներում են գտնում: Ռուսաստանն ունի երկարատև կայուն հարաբերություններ երկու երկրների հետ և երկար ժամանակ է բարեկամական կապեր ունի նրանց հետ: Մենք հասկանում ենք այդ հարաբերությունները»,- «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատասխանելով հարիցն, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին և աջակցում Հայաստանին, քանի որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, կարող եք արդյո՞ք պատմել ԱՄՆ-Հայաստան և ԱՄՆ-Ադրբեջան ռազմա-տեխնիկական համագործակցության մասին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը նույնպես ցանկանում է համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ, սակայն այլ կերպ:
«Մենք Հայաստանին ու Ադրբեջանին զենք չենք մատակարարում: Մենք նրանց պաշտպանական զենք ենք մատակարարում շատ սահմանափակ քանակությամբ: Բայց Ադրբեջանի վերաբերյալ մեր Կոնգրեսի կողմից օրենքով հաստատված մանդատ կա, որը թույլ չի տալիս մեզ զենք մատակարարել, որը կարող է օգտագործվել ղարաբաղյան հակամարտությունում հարձակման նպատակով: Այսպիսով, մենք զենքի մատակարար չենք: Մենքհամարում ենք, որ ռազմավարական հարաբերություններ ունենք երկու երկրների հետ», - ասել է Ջեյմս Ուորլիքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան