Զոզուլյա. «Ո՞վ է Մեսսին»
«Բետիսի» հարձակվող Ռոման Զոզուլյան ընդգծել է, որ թիմի գլխավոր մարզիչ Գուստավո Պոյետը հավատում է իր ուժերին: Հարձակվողն իսպանական ակումբին է միացել այս ամառ և ընդամենը 8 րոպե է անցկացրել Լա լիգայում` խաղադաշտ դուրս գալով «Վալենսիայի» հետ կայացած խաղում: Այս մասին տեղեկացնում է matchday.ua-ն:
«Գլխավոր մարզիչ Գուստավո Պոյետը մոտեցավ ինձ և ասաց, որ իրեն գոհացնում է իմ աշխատանքը մարզումների ժամանակ և խաղը` ընկերական ստուգատեսերում: Ճիշտ է, նա ինձ տեսնում է հարձակման կենտրոնում և ոչ թե եզրում: Այնպես որ, հիմա եթե գամ հավաքական, կմրցեմ Յարմոլենկոյի և Կոնոպլյանկայի հետ: Ոչ թե Մարլոսն ու Թայսոնը, այլ հենց Զոզուլյան կմրցի նրանց հետ:
Չեմ երազում խաղալ Քրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի դեմ: Ո՞վ է Մեսսին: Եթե նա ոտքերիս տակ ընկնի, ստիպված կլինեմ մի քանի անգան անցնել նրա վրայով»,- ասել է ուկրաինացի ֆուտբոլիստը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա