Ավտովթարի պատճառով անգլիական թիմի պաշտպանը ջարդել է ոտքն ու ծնոտը
Սենեգալի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Կրիստալ Պալասի» պաշտպան Պապ Սուարեի մեքենան Լոնդոնի «Հիտրոու» օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել` բախվելով բեռնատար մեքենայի:
Ինչպես տեղեկացնում է «The Mirror»-ը, վթարի արդյունքում 26-ամյա ֆուտբոլիստը ջարդել է ոտքն ու ծնոտը և ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Սուարեն «Կրիստալ Պալաս» է տեղափոխվել 2015 թ.` ֆրանսիական «Լիլից»: Լոնդոնյան թիմի կազմում նա մասնակցել է 56 հանդիպման:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա