ԱԺ-ում ստորագրվելու է ԸՕ-ի վերաբերյալ համաձայնագիր
Այսօր ժամը 18:30-ին Ազգային ժողովում կայանալու է «4+4+4» ձևաչափով աշխատանքային խմբի կողմից Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների կազմակերպման և անցկացման մասին համաձայնագրի վերջնական կազմման և ստորագրման աշխատանքային նիստը:
Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ համաձայնագիր կստորագրվի, որը ձեռք է բերվել Ընտրական օրենսգրքում կատարված նոր փոփոխությունների վերաբերյալ կոնսենսուսի հիման վրա:
Հիշեցնենք, որ «Հայտարարություն նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնեցման մասին» փաստաթուղթը սեպտեմբերի 9-ին նախաստորագրվել էր, որին մասնակցել են խորհրդարանական հինգ խմբակցություններ:
Հարակից հրապարակումներ`
- Զեյնալյանը՝ տեղամասերում տեսախցիկների մասին. Ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է
- ՀԿ-ներ. Ակնկալում ենք, որ ընտրական գործընթացների բարելավմանը միտված քաղաքական կամքի դրսևորումները կստանան շարունակական բնույթ
- Անհրաժեշտ գումարը հայթայթվել է. Զուրաբյան