Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը ներկայացում է իր ծրագիրը
Հանրապետությունում ընթացող իրավական, սոցիալական, քաղաքական տնտեսական խնդիրներից չի կարող անմասն մնալ իրավական համակարգը և Դատախազությունը,- Ազգային ժողովի աշնանանային նստաշրջանի հենց առաջին նիստի ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով իր ծրագիրը:
«Այս գործընթացները, որոնք առանձնահատուկ թափ ստացան նախորդ տարի սահմանադրական փոփոխություններով, պահանջում են նորովի վերաբերմունք դրսևորել իրավապահ ոլորտում ընդհանրապես և դատախազությունում՝ մասնավորապես՝ գործունեության կազմակերպման հարցերում: Հատկանշական է, որ նոր Սահմանադրությունն ավելի երաշխավորել է դատախազության ինքնուրույնությունն ու անկախությունը՝ չներառելով այն իշխանության ավանդական ճյուղերի մեջ»,- ասաց նա:
Ա. Դավթյանի խոսքով, դատախազությունը եղել և մնում է պետության հուսալի հենարանը՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանաում երկրում օրինականության ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովման երաշխավորի շարքում:
Նա նշեց, որ իրավական ոլորտում բավականին աշխատանք կատարվել է, սակայն հարափոփոխ հասարակությունում այս ոլորտում պահանջներն անընդհատ մեծանում են, առաջ բերում լուծում պահանջող նոր խնդիրներ:
Ա. Դավթյանը ներկայացրեց ընտրվելու դեպքում դատախազական գործունեության կազմակերպման և իրականացման մեխանիզմների կատարելագործան իր մոտեցումները:
Ներկայացնելով մի շարք առաջնահերություններ, նա կարևորեց նաև հանրային վստահության բարձրացման գործում հրապարակայնությանն ու թափանցկությունը:
Ա. Դավթյանի խոսքով, ուշադրության կենտրոնում է լինելու նաև կառուպցիայի դեմ պայքարը.
«Այն հանագամանքը, որ կոռուպցիան պետության հիմքերը խարխլող չարիք է, քննարկման ենթակա չէ, սպառնում է իրավունքի գերակայությանը, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, առաջացնում է անվստահության պետական կառույցների նկատմամբ: Կառուպցիայի դեմ պայքարը եղել և շարունակում է մնալ դատախազության գործունեության առաջնահերություններից մեկը»,- ասաց նա:
Ա. Դավթյանն ընդգծեց, որ դատախազությունն ունի բավական լիազորություններ, ներուժ, անկոտրում կամք կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը տեղափոխելու նաև հասարակական հարաբերությունների այլ ոլորտներ՝ այդ նպատակի համար օգտագործելով իր զինանոցում եղած ողջ գործիքակազմը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին