Կանխարգելում, ոչ թե ստուգում՝ Դավիթ Հարությունյանը ընտրությունների մասին
Սա էր պահանջը և այդ պահանջը կատարվեց: ԸՕ-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
«Խորապես համոզված եմ, որ ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծի ցանկացած թե քաղաքական ուժ, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, ով հետաքրքրված է ընտրությունների արդյունքներով, դա կանխարգելումն է, ոչ թե ստուգումը: Ստուգումը լրացուցիչ մեխանիզմ է, իսկ կանխարգելման համար է, որ ստեղծվել է հենց այն մեխանիզմը, որն արդեն առկա է Ընտրական օրենսգրքում, դրանք տեխնիկական միջոցներն են»,-ասաց Դ. Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք տեխնիկապես հնարավոր կլինի այդքան քվեներ ստուգել:
«13 տարի և միգուցե անգամ ավելի շատ նշել եմ, որ սա խախտում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներից մեկը: Ստորագրած ցուցակների հրապարակումը իսկապես խախտում է, խախտումը չի վերացել, այլ խնդիր է, որ այս պահին մենք համարեցինք, որ քաղաքական արդյունքը շատ ավելի կարևոր է, քան այդ խախտումը և գնացինք այդ քայլին»,-նշեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե այս փոփոխությունները ՏԻՄ ընտրությունների ժամանակ ինչ-որ պիլոտային մասով կիրականացվե՞ն, թե՞ ոչ։
«Պիլոտային մասի վերաբերյալ դժվար է ասել, կհասցնենք, թե ոչ, քանի որ հիմա պետք է սկսվեն գնման գործընթացները և ամեն ինչ կախված է լինելու այն սարքերի արտադրությունից, որոնք պետք է տեղադրվեն: Վստահ չեմ, որ կհաջողվի պիլոտային ծրագիր իրականացնել, այնուամենայնիվ խորհրդարանական ընտրությունները պետք է իրականացվեն նոր մեխանիզմներով»,-հարցին պատասխանեց Դավիթ Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ստորագրվեց ԸՕ-ի վերաբերյալ համաձայնագիրը
- ԱԺ-ում ստորագրվելու է ԸՕ-ի վերաբերյալ համաձայնագիր
- Զեյնալյանը՝ տեղամասերում տեսախցիկների մասին. Ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է
- ՀԿ-ներ. Ակնկալում ենք, որ ընտրական գործընթացների բարելավմանը միտված քաղաքական կամքի դրսևորումները կստանան շարունակական բնույթ
- Անհրաժեշտ գումարը հայթայթվել է. Զուրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում