Երևան-Բրյուսել ուղիղ չվերթ կգործի
Այսօր Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, արտաքին առևտրի և զարգացման համագործակցության դաշնային պետական ծառայության բազմակողմ և գլոբալիզացիայի հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Արտուր Ռեժիբոն Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ նրան է հանձնել Բելգիայի քաղաքացիական ավիացիայի իշխանությունների դիմումը:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դիմումով «Բրասլզ Էըրլայնզ» (Brussels Airlines) ավիաընկերությանը վերապահվում է Բրյուսել-Երևան չվերթի իրականացումը:
Բելգիացի բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանին՝ Բրյուսելը Երևանին կապող չվերթի բացման նախաձեռնության, Բելգիայի կառավարության տարբեր օղակների և «Բրասլզ Էըրլայնզ» ավիաընկերության հետ ինտենսիվ աշխատանքի համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել չվերթի իրականացումը սկսել ընթացիկ տարում՝ հաջորդ տարվանից ըստ անհրաժեշտության ավելացնելով թռիչքների հաճախականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին