Ղարաբաղի Հանրապետության դե յուրե ճանաչումը ընդամենը ժամանակի խնդիր է. Շարմազանով
Ղարաբաղի Հանրապետության դե յուրե ճանաչումը ընդամենը ժամանակի խնդիր է: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Ինչ վերաբերում է տարածքների խնդրին, ապա ըստ ԱԺ փոխնախագահի, այսօր թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի կարգավիճակն է:
«Տարածքներից պետք չէ խոսել, տարածքների տեղը ես իրանց ցույց եմ տվել, վերջերս էլ Դավիթ Բաբայանը շատ դիպուկ ցույց է տվել տարածքների տեղը: Եւ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է ԼՂՀ ժողովրդի արդար պայքարը, որը սկսել է 1988 թվականին»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով պայմանավորվածություններին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ դրանք չեն իրականացվում առաջին հերթին Ադրբեջանի պատճառով:
Նրա խոսքերով՝ խնդիրը պետք է լուծի Ղարաբաղի ժողովուրդը և պետք է հնարավորություն ունենա միջազգային նորմերին համապատասխան իրականացնել ինքնորոշման իր իրավունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան