Քաղաքական 20:01 13/09/2016 Հայաստան

«4+4+4» ձևաչափով աշխատանքային խմբի անդամների ստորագրած համաձայնագրի տեքստը

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին:

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

-Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 բանակցային ձևաչափի մասնակից կողմերը՝
 կարևորելով Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացումը և ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը,


-գիտակցելով, որ ընտրական համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը պայմանավորված է նոր Ընտրական օրենսգրքի շուրջ հասարակական լայն համաձայնության (կոնսենսուսի) կայացմամբ,

- նկատի ունենալով ՀՀ կառավարության հայտարարությունն այն մասին, որ 2016 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի հինգ խմբակցության և ՀՀ կառավարության ներկայացուցիչների միջև կայացված քաղաքական համաձայնությամբ նախատեսված ընտրողների՝ մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգի կիրառման համար առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ,

- ստեղծված իրավիճակում խնդիր դնելով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը փոխարինելու ընտրական գործընթացի օրինականության վերահսկման լրացուցիչ մեխանիզմներով,

հայտարարում են, որ համաձայնություն են ձեռք բերել հետևյալ դրույթները և միջոցառումները կյանքի կոչել՝ կատարելով անհրաժեշտ քայլեր և օրենսդրական փոփոխություններ.

1. Կվերականգնվի ընտրողների ցուցակում քվեարկողի կողմից ստորագրման պարտականությունը՝ ընտրողների ստորագրած ցուցակների լիարժեք ձևավորման նպատակով:

2. Քվեարկության ավարտից հետո ցուցակների փաթեթավորումից հետո դիտորդներին, վստահված անձանց և  թեկնածուներին  կտրամադրվի կնիքով և հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ էլեկտրոնային սարքի տեղեկանքը, որումպետք է նշված լինեն համապատասխան ընտրատարածքի և տեղամասի համարները, ցուցակում քվեարկությանը մասնակցած ընտրողի հերթական համարը:

3. Քվեարկության մասնակիցների թիվն ընտրական տեղամասում հաշվարկելուց հետո (հաշվարկն իրականացվում է ընտրողների ստորագրած ցուցակներում առկա ստորագրությունների հիման վրա) ցուցակները (բացի զինվորականների ցուցակից) փաթեթավորվում են առաձին փաթեթում, որը կնքվում է: Փաթեթի վրա ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Փաթեթի վրա կարող են ստորագրել նաև վստահված անձինք, հանձնաժողովի մյուս անդամները: Փաթեթավորած ցուցակները մյուս ընտրական փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են տարածքային ընտրական հանձնաժողով:

4. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության հաջորդ օրը, ժամը 12.00-ից սկսում է բոլոր ցուցակների սկանավորման գործընթացը: Այդ աշխատանքներին կարող են մասնակցել թեկնածուները, տեղամասային ընտրական հանձանաժողովի անդամները, վստահված անձինք, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, դիտորդներ: Ցուցակները հանվում են պարկերից, սկանավորվում (առնվազն 300 dpi որակով), և ձևավորվում են PNG կամ PDF ֆայլեր, որոնք ոչ ուշ, քան աշխատանքներն սկսվելուց 24 ժամ հետո պետք է հրապարակվեն ԿԸՀ-ի կայքի առանձին բաժնում` ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների և ընտրական տեղամասերի՝ կայքում ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների և ընտրական տեղամասերի համարների որոնման հնարավորությամբ: Ընտրողների ցուցակներում առկա բոլոր տեղեկությունները (բացառությամբ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալների) պետք է հստակորեն տեսանելի լինեն: Նշվածը պաշտոնական հրապարակում է: Ցուցակները տեղադրվում են այնպես, որպեսզի հնարավորություն լինի ներբեռնման և կայքից տպագրման:

5. Այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեն`
1) ընտրություններին մասնակցող կուսակցությունը.
2) ՏԻՄ-երի ընտրությունների ժամանակ (բացառությամբ Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների)` համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն.
3) վստահված անձը.
4) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը.
5) քվեարկությանը չմասնակցած այն քաղաքացին, ում անվան դիմաց քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ նշում կա կատարված:

6. Այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով՝ քվեարկությունից հետո մինչև երրորդ օրը, ժամը 11.00-ն: Դիմումները պետք է ներկայացվեն տարանջատված` ըստ ՀՀ-ից բացակայող անձանց և ՀՀ-ում գտնվող, սակայն քվեարկությանը չմասնակցած անձանց:
Եթե դիմումը ներկայացվում է սույն մասի խախտմամբ, ապա դիմումի հիման վրա  վարչական վարույթի հարուցումը մերժվում է, և դիմումն ըստ էության չի քննվում:

7. Այլ անձանց փոխարեն քվեարկելու հիմքով դիմումը քննվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչարարության հիմնական սկզբունքների, մասնավորապես հավաստիության կանխավարկածի սկզբունքի պահպանմամբ:

8. ՀՀ-ից բացակայող անձանց վերաբերյալ դիմումները քննելիս՝ տարածքային հանձնաժողովը պարտադիր՝
ա. բողոքում նշված անձի՝ ՀՀ-ում չգտնվելու մասին տեղեկությունն ստուգում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի միջոցով: Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ դիմումը վերաբերում է քվեարկությունն սկսվելուց հետո ՀՀ սահմանը դեպի դուրս հատած անձին, ապա դիմումն այդ ընտրողի մասով  համարվում է առարկայազուրկ, և վարույթը այդ մասով կարճվում է: Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ այդ անձը ՀՀ սահմանը չի հատել կամ վերջին անգամ հատել է ՀՀ տարածք մուտք գործելիս, ապա այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումն այդ ընտրողի մասով  համարվում է առարկայազուրկ և վարույթը այդ մասով կարճվում է:
բ. պարզում է, արդյոք, նույն ընտրողը տեխնիկական սարքավորման միջոցով գրանցվել է.
գ. տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված և նույնականացման քարտ  ունեցող ընտրողի դեպքում ստուգում է նաև, թե, արդյոք գրանցման ժամանակ հանձնած մատնահետքը համընկնում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից վարվող նույնականացման քարտերի էլեկտրոնային շտեմարանում առկա մատնահետքերին:

Այլ անձանց փոխարեն քվեարկելու հիմքով դիմումների ստուգումների կազմակերպման գործում կարող է ներգրավվել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը և ըստ անհրաժեշտության` այլ մարմիններ:
Եթե չկան անձի կողմից քվեարկությունը հաստատող բավարար ապացույցներ, ապա հավաստիության կանխավարկածի սկզբունքի կիրառմամբ համարվում է, որ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկություն։

Անկախ ընտրական հանձնաժողովում դիմումի քննության ընթացքից՝ բոլոր դիմումներն ուղարկվում են նաև իրավապահ մարմիններ:

9. Այլ անձանց փոխարեն քվեարկության վերաբերյալ դիմումների առանձնահատկությունները (ստորև ներկայացված լուծումները նպատակ են հետապնդում նաև երաշխավորելու ընտրական գործընթացը ձախողման հնարավորության (դիտավորության)կանխարգելումը).

Այլ անձի փոխարեն քվեարկելու հիմքով դիմումին պետք է կցված լինի որևէ անձի հայտարարությունն այն մասին, որ այս կամ այն քաղաքացին (քաղաքացիները) քվեարկությանը չի (չեն) մասնակցել և նրա (նրանց) փոխարեն քվեարկել է այլ անձ (անձինք): Հայտարարություն տվողը պետք է նաև գրավոր հավաստի և ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Դիմում ներկայացնողն իր հերթին պետք է գրավոր հավաստի և ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ կեղծ ստորագրությամբ (մեկ այլ կամ մտացածին անձի անունից ստորագրված) հայտարարությունն օգտագործելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

Դիմումը և հայտարարությունը, այդ թվում՝ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու և կեղծ ստորագրությամբ հայտարարությունն օգտագործելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին ստորագրությունը, պետք է լրացվեն ԿԸՀ-ի կողմից հաստատած ձևաթղթի վրա (որը ներբեռնվում է ԿԸՀ-ի համացանցային կայքից) և պարունակեն ընտրական օրենսգրքով սահմանված վավերապայմանները: Դիմումը ներկայացվում է բնօրինակի տեսքով և ստորագրվում բացառապես դիմումը ներկայացնող անձի կողմից: Հայտարարությունը ներկայացվում է բնօրինակի տեսքով և ստորագրվում բացառապես հայտարարություն տվող անձի կողմից:

Դիմումին կից փաստաթղթերի բացակայության կամ դրանց վավերապայմանները չպահպանելու դեպքում դիմումով վարչական վարույթ չի հարուցվում: Եթե նույն անձը ներկայացրել է մի քանի անձանց փոխարեն քվեարկելու մասին մեկից ավելի դիմումներ, և ստուգման ընթացքում պարզվում է, որ դիմումին կցված է եղել իրականությանը չհամապատասխանող առնվազն մեկ հայտարարություն, ապա այդ անձի ներկայացրած դիմումների հետագա քննարկումը դադարեցվում է, վարույթը կարճվում է, և բոլոր նյութերը ներկայացվում են իրավասու իրավապահ մարմնին: Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ մինչ այդ ստուգված և ճշտված տեղեկությունները հաշվի են առնվում:

10. Այլ անձանց փոխարեն քվեարկության բացառման (կանխարգելման)նպատակով, որպես լրացուցիչ երաշխիքներ, կիրականացվի քրեական օրենսգրքի՝ ընտրական հանցագործություններին վերաբերող հոդվածների վերանայում պատժի արդյունավետությունն ու արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքում՝

ա. 149-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի չափը մեծացվում է՝ սահմանելով յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկը, իսկ 2-րդ մասով նախատեսված պատիժը սահմանվի 3-5 տարի ժամանակով, ինչպես նաև երկու մասերի համար, որպես լրացուցիչ պատիժ, սահմանվի պետական կամ տեղական ինքնակառավարման որեևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով,

բ. 150-րդ հոդվածում պետք է սահմանվի որպես լրացուցիչ պատիժ  պետական կամ տեղական ինքնակառավարման որեևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով,

գ. Քրեական օրենսգրքում պետք է ավելացվի նոր հանցակազմ` « Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակները, հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, անհատական կնիքները, դրոշմակնիքը, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, ընտրողի վերաբերյալ տվյալներ պարունակող կտրոնները, էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումները, ընտրական փաստաթղթերի պարկը կամ փաթեթը հափշտակելը», իսկ սանկցիաները պետք է համահունչ լինեն փոփոխված 15¬0-րդ հոդվածի սանկցիաներին,

դ. 153-րդ հոդվածից պետք է վերացվի տուգանքի տեսքով պատիժը, իսկ ազատազրկման տեսքով պատիժը խստացվի՝ սահմանվելով 2-5 տարի ժամկետով, ինչպես նաև, որպես լրացուցիչ պատիժ,  սահմանվի պետական կամ տեղական ինքնակառավարման որեևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում 1-3 տարի ժամկետով, ե. Քրեական օրենսգրքում պետք է ավելացվի նոր հանցակազմ` « այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն ներկայացնելու կամ կեղծ ստորագրությամբ հայտարարությունն օգտագործելու համար», որը պետք է նախատեսի պատասխանատվություն  սույն համաձայնագրով նախատեսված արարքների համար: Այդ հանցակազմի համար սանկցիաները պետք է համահունչ լինեն փոփոխված 15¬3-րդ հոդվածի սանկցիաներին,

զ. 154.1-ին հոդվածի երկու մասերի համար, որպես լրացուցիչ պատիժ, պետք է սահմանվի  պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով,

է. 154.6-րդ  հոդվածում, որպես լրացուցիչ պատիժ, պետք է նախատեսվի պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով:

11. Էլեկտրոնային սարքերով քվեարկողներին գրանցելու համար նախատեսված սարքերի տեխնիկական սպասարկման համար տեխնիկական մասնագետների ընտրությունը կկազմակերպվի թեստավորման միջոցով, որին կարող է մասնակցել ՀՀ ցանկացած քաղաքացի:  Կնախատեսվեն նաև մեխանիզմներ քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին չներկայացած կամ իր պարտականությունները ոչ պատշաճ կատարող մասնագետների պատասխանատվության և մինչև քվեարկության արդյունքների ամփոփումն աշխատանքների կատարումից հրաժարված մասնագետներին փոխարինելու վերաբերյալ:

12. Դոնոր  կազմակերպությունների փորձագետներին հնարավորություն կտրվի աուդիտի ենթարկել ընտրությանը մասնակցելու իրավունք տվող նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանը՝ սույն համաձայնագրի 14-րդ կետով նախատեսված հանձնաժողովի պատվերով:

13. Ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ամբողջ գործընթացը կտեսանկարահանվի ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով և կիրականացվի հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումը: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման և քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչև 50 մետր շառավղով: Տեսանկարահանումն ապահովելու համար մրցութային կարգով ընտրվում է մասնագիտացված կազմակերպություն, որն ստանձնում է պատասխանատվությունը հանրապետության բոլոր ընտրական տեղամասերում՝ գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Գնումների ընթացակարգը կազմակերպելու պատասխանատու հանձնաժողովի և գնահատող հանձնաժողովի լիազորություններն իրականցնելու է 14-րդ կետում նշված հանձնաժողովը: Ցանկացած ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերը կտրամադրվեն ընտրություններին մասնակցող կուսակցությունների և ընտրություններում դիտորդներ ունեցող կազմակերպությունների պահանջով՝ պատճենահանման ինքնարժեքի դիմաց: Տեսանկարահանված նյութերն արխիվացվում և պահվում են ընտրական փաստաթղթերի համար սահմանված կարգին համապատասխան :

14. Տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանն աուդիտի ենթարկելու, էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների՝ հավասար մասնակցությամբ, համատեղ պաշտոնական հանձնաժողով: Հանձնաժողովի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝
20-օրյա ժամկետում:

15. Փոխհամաձայնությամբ կիրառվելիք մեխանիզմները դիտարկվում են որպես մեկ ամբողջություն (փաթեթ) և դրանցից որևէ մեկից հրաժարումը կամ չկիրառելը որևէ կողմի նախաձեռնությամբ կարող է հանգեցնել ամբողջ փաթեթի նկատմամբ համաձայնության վերացմանը:

16. ՀՀ կառավարությունը Ընտրական օրենսգրքում և ՀՀ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների կատարումն օրենսդրական նախաձեռնության կարգով կներկայացնի ՀՀ Ազգային ժողով՝ մինչև ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի աշնանային նստաշրջանի երկրորդ քառօրյայի ավարտը:

17. Սույն համաձայնությունը չի նշանակում փոխհամաձայնություն (կոնսենսուս) ամբողջ Ընտրական օրենսգրքի շուրջ, մասնավորապես, համամասնական ընտրակարգի՝ տարածքային ցուցակների մասով: Համաձայնվող կողմերը կձգտեն Ընտրական օրենսգրքի հետագա քննարկումների ընթացքում հասնել համաձայնության նաև այլ դրույթների վերաբերյալ:

Մասնավորապես, կարևորելով 2016թ.-ի հունիսի 16-ի Համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունները, սույն Համաձայնագիրը ստորագրող կողմերը 2017թ.-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո քայլեր կձեռնարկեն ընտրողների նախագրանցման համակարգի ներդրման ուղղությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:40
Նեթանյահուն պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։ «Այսօր ես որոշեցի...
Աղբյուր` Panorama.am
22:47
ՔՊ-ն որոշել է, թե ովքեր պետք է լինեն ՀԾԿՀ նախագահ և ԲԴԽ անդամ
ՔՊ-ն ֆեյսբուքի իր էջի միջոցով հայտնում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը որոշեց՝ Կառավարությանն...
Աղբյուր` Panorama.am
22:14
Կաթողիկոսն ընդունել է Ալֆորվիլ քաղաքի քաղաքային իշխանության և տեղի եկեղեցու ծխական խորհրդի անդամներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ալֆորվիլ քաղաքի քաղաքային իշխանության  և  Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս...
Աղբյուր` Panorama.am
22:03
Շուտով Նիկոլի ագիտպրոպում՝ Բագրատ Սրբազանն այսօր քայլել է Ռոբերտ Քոչարյանի կառուցած Հյուսիսային պողոտայով. Վահե Սարգսյան
Վահե Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Շուտով Նիկոլի ագիտպրոպում՝ - Բագրատ Սրբազանն այսօր քայլել է Ռոբերտ Քոչարյանի կառուցած...
Աղբյուր` Panorama.am
21:40
Գուրգեն Արսենյանի հետ Մոսկվայում կպահպանենք, այսպես ասած, կառուցողական հարաբերություններ. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դատելով կապիտուլյանտների վարած «քաղաքականությունից»՝ Հայաստանի առջև ծառացած է լինելու անվտանգության հարցը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Եթե հավատանք GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության, այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Հայաստանում ապրելն ավելի թանկ է, քան եվրոպական շատ քաղաքներում, ինչո՞ւ բունտեր տեղի չեն ունենում․ Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․ «Ինչո՞ւ մեզանում սոցիալական բունտեր տեղի չեն ունենում: Չէ՞ որ...
Աղբյուր` Panorama.am
20:11
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ
Նոյեմբերի 5-ին, ժամը 17:05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՀԺՄ-ն ՔՊ-ին հորդորում է քննության առարկա դարձնել Ալեն Սիմոնյանի պահվածքը
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել,  որում ասվում է․ «Հոկտեմբերի 31-ին հերթական միջադեպն է գրանցվել...
Աղբյուր` Panorama.am
19:41
Ադրբեջանի հորինած պահանջների զավեշտալի օրինակ
«Գեղարդ» հիմնադրամը գրում է․ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ տևական պահանջներն, ինչպես նաև դրանց...
Աղբյուր` Panorama.am
19:29
ՌԴ-ում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր արարողության...
Աղբյուր` Panorama.am
19:18
Ռուսաստանը Երևանին և Բաքվին չի մղում «չհասունացած խաղաղության». Լավրով
Ռուսական կողմը, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել: Այս մասին ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
19:01
Կոտայքի մարզի բնակիչը կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քրեաիրավական պայքարը լայն թափով շարունակվում է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները
Նոյեմբերի 5-ին Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Ինչպե՞ս հանձնվեց Արցախը․ Զոհրաբյան
«Ժողովրդավարություն և անվտանգություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:20
Սարքե՛ք Երևանի մայթերը, փող կա, չէ՞․ Պիպոյան
Երգչուհի Լիլիթ Պիպոյանը գրում է․ «Երևանի քաղաքապետարան, սարքեք Երևանի մայթերը, հատկապես կենտրոնի: Սալիկները վատ վիճակում են,...
Աղբյուր` Panorama.am
18:08
Իսրայելը մեղադրել է Թուրքիային ՄԱԿ-ին ուղարկված նամակի համար
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչը խիստ է արձագանքել Թուրքիայի կողմից ՄԱԿ-ին ներկայացված և 52 երկրների կողմից ստորագրված նամակին, որով...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին
Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև...
Աղբյուր` Panorama.am
17:51
Լազարևը ներողություն է խնդրել «Ну ка все вместе» շոուում հանուն Արփի Աբգարյանի սկանդալի համար
Երգիչ Սերգեյ Լազարևը բացատրել է  «Ну ка все вместе» նախագծի հատուկ թողարկման ժամանակ իր սկանդալային արարքի պատճառը։ Նա իր...
Աղբյուր` Panorama.am
17:45
ԲԴԽ-ն արդեն անթաքույց միջամտություն է իրականացնում յուրաքանչյուր գործով. Զարուհի Նախշքարյան
«Այս որոշումը մի խայտառակ բան է, որը ևս մեկ անգամ ամրագրում է հասարակության մեջ տեղ գտած կարծիքը, որ Բարձրագույն Դատական խորհրդի հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:35
Հավատի մասին չի խոսքը, ադրբեջանցիները պետք է հետ գնան. Սյունիքի մարզպետ
«Ճիշտ կլինի, որ սահմանազատման գործընթացն ամբողջ պարագծով ավարտվի, ամբողջ երկայնքով լինի։ Մի քանի տարիներին լինի, բայց լինի»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:27
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում կքննարկվեն նաև արցախահայությանը, Արցախի մշակութային ժառանգությանը վերաբերող հարցեր
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն...
Աղբյուր` Panorama.am
17:04
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 900.000.000 ՀՀ դրամ է վերադարձվել պետությանը
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ես ամուսնալուծված եմ, չունեմ կին. Շրջակա միջավայրի նախարար
«Ես ամուսնալուծված եմ, չունեմ կին, որ հիմա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում է աշխատում»,-  ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
16:32
Պուտին. ՌԴ-ն կշարունակի անել ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար
«Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար»,- հայտարարել է  ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
16:14
Էս անճար ժողվուրդն է տրանսպորտից օգտվում, իշխանությունն էլ թոկը գցել է վզից ու ձգում է. Քաղաքացիները՝ ուղեվարձի նոր կարգի վերաբերյալ
Panoarama.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում տրանսպորտի ուղեվարձի վճարման նոր համակարգի ներդրմանը և արդյո՞ք գոհ են...
Աղբյուր` Panorama.am
16:14
«Ջաղաց» հանգստի կենտրոնում երկու խմած կանայք ծեծկռտուքի են մասնակցել. Նրանց մասով նյութերն ուղարկվել են դատարան
Այս տարվա հուլիսի 18-ին՝ ժամը 22:25-ին, ահազանգ էր ստացվել Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում երեք անձի դանակահարելու...
Աղբյուր` Panorama.am
15:59
Սունդուկյանի թատրոնի տնօրենն ինքնիրավչություն է կատարում, հաղորդում ենք ներկայացրել. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ
«Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ «Հաղորդումն այն մասին է, որ...
Աղբյուր` Panorama.am
15:47
Ոնց որ Ջոկեր լինես, Մերի. Անդրանիկ Հարությունյանը նմանակում է Փաշինյանին
Դերասան Անդրանիկ Հարությունյանը նմանակել է Նիկոլ Փաշինյանին։ Տիկտոկում նա կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ մեքենա է քշում, կողքին Ջոկերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան
17:51 05/11/2024

Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}