Խոսեպ Գվարդիոլա. «Հիմա «Սիթին» պատրաստ չէ պայքարել Եվրոպայի լավագույն թիմերի հետ»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ իր թիմին ժամանակ է պետք՝ Եվրոպայի լավագույն թիմերի հետ մրցել կարողանալու համար։
«Առայժմ Պրեմիեր լիգայում մեր գործերը հաջող են ընթանում։ Սակայն նման խաղով եվրագավաթային մրցաշարում չենք կարող մրցակցել ուժեղագույնների հետ։ Ոչ բոլորը, բայց որոշ խաղեր անցկացրել ենք բարձր մակարդակով։ Անհրաժեշտ է շարունակել նույն ոգով։
Եթե հարցնեք՝ արդյոք «Սիթին» պատրա՞ստ է հաղթանակի համար պայքարել Եվրոպայում, իմ պատասխանը բացասական կլինի։ Ստեղծագործաբար ենք խաղում, բայց պետք է ավելի լավ գործենք մրցակցի տուգանային հրապարակում։ Ի դեպ, արդեն երկու ամիս է, որ կառուցում ենք թիմը, ուստի աճի համար դեռ ժամանակ ունենք»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։