Հայաստան-Ռումինիա հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն սեպտեմբերի 14-ից
Հոկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպման տոմսերը վաճառվելու են սեպտեմբերի 14-ից: Մարզադաշտի արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայինը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաներինը՝ 4000 դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ հորդորելով մարզադաշտ գալ խաղից երկու ժամ առաջ` անցանկալի խցանումներից և կուտակումներից խուսափելու համար:
Վաճառքում են լինելու միայն հատուկ Բար-կոդերով տոմսեր: Տոմսի վրա նաև նշվելու է «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ տեղադրված պտտադռների համարը: