Հյուսիսային Կորեան ջրհեղեղի պատճառով գտնվում է մարդասիրական աղետի շեմին
Հյուսիսային Կորեան ջրհեղեղի պատճառով գտնվում է մարդասիրական աղետի շեմին: Այս մասին հայտարարել են ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, գրում է BBC-ին:
Նրանց տվյալներով՝ երկրի կառավարությունը հայտնել է 133 մարդու մահվան մասին, ևս 400-ն անհետ կորել են, միաժամանակ նույն ժամանակահատվածում տասնյակ հազարավոր մարդիկ ջրհեղեղի պատճառով ստիպված լքել են իրենց բնակավայրերը:
Բացի այդ՝ երկրում ոչնչացել է բերքի մի մասը, շատ տեղացիներ զրկվել են իրենց տներից։
Փրկարարական խմբերը չեն կարողանում մտնել այն գոտիները, որոնք ավելի շատ են տուժել:
Նշվում է, որ ջրհեղեղը առաջացել է «Լայոնռոք» թայֆունի հետևանքով։