Գլխավոր դատախազի թեկնածուն՝ Մարտի 1-ի բացահայտման մասին
Իմ մոտեցումը համընդհանուր ճշմարտությունն է, որ, որպես կանոն, չբացահայտվող հանցագործություններ չպետք է լինեն,- Ազգային ժողովում հայտարարեց գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի հարցին՝ թե Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ ի՞նչ եք մտածում անել:
«Նախորդ գլխավոր դատախազը որոշակի դատավարական մեխանիզմներ իրականացրեց, որոնք պետք է ապահովեին քննության հետագա արդյունավետությունը: Այս պահին էլ քրեական գործի նախաքննությունն ընթացքի մեջ է, քեական գործի վարույթը կասեցված չէ»,- ասաց Ա. Դավթյանը՝ հավելելով, որ դատախազ ընտրվելուց հետո ավելի մանրամասն կուսումնասիրի, դրա բացահայտումն, հանրությանը հետաքրքրող տեղեկատվության փոխանցումը կլինի իր առաջնահերթություններից մեկը:
Արամ Մանուկյանն առաջարկեց Ա. Դավթյանին խոստանալ, որ այս գործով առաջիկա 5 ամսվա ընթացքում պարբերաբար գրավոր կամ իրենց խմբակցությանը կամ խորհրդարանին կներկայացնի տեղեկատվություն, նաև իր մոտեցումների մասին կհայտնի. «Ասեք այո, կամ՝ ոչ»:
Գլխավոր դատախազի թեկնածուն կրկին ընդգծեց, որ Մարտի 1-ի գործն իր առաջնահերթություններից մեկն է լինելու, խոստացավ քրեական գործի քննության մասին այս պահի դրությամբ առկա տվյալները, որքան քննության շահը թույլ կտա, հայտնել:
«Եթե տեսնեմ ձեր աջակցությունն անելիքների մասով, անպայման կանհանգստացնեմ ձեզ, որպեսզի ձեր համար ակնհայտ դառնա դրա բացահայտման օբյկետիվ և սուբյեկտիվ պատճառները»,- ասաց Ա. Դավթյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան