Մյուլլեր. «Մենք չենք թերագնահատում «Ռոստովին»
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը չի կարծում, որ ռուսաստանյան «Ռոստովը» Չեմպիոնների լիգայի «D» խմբի ընդգծված հետնապահն է։
«Մենք չենք թերագնահատում «Ռոստովին»։ Կազմի ռոտացիայի մեջ նոր բան չկա։ Թիմում 23 խաղացող ունենք, որոնց թվում բարձրակարգ ֆուտբոլիստները շատ են։ «Բավարիան» բոլոր մրցաշարերում հաղթանակի քաղց է զգում։ Ուրախ ենք, որ Չեմպիոնների լիգան մեզ համար սկսվում է տնային խաղով։ Երկրպագուները բավական երկար սպասեցին։
Թիմի տրամադրվածության առումով ամեն ինչ կարգին է։ Մրցաշրջանի սկզբում ենք։ Դժվար պահերը դեռ չենք զգացել»,- Մյուլլերի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։