Ռոջեր Ֆեդերերը 4-րդ տեղը զիջել է Ռաֆայել Նադալին
ATP-ի վարկանշային սանդղակի տասնյակում շատ փոփոխություններ են կատարվել, սակայն լավագույն եռյակն անփոփոխ է մնացել։ Ռոջեր Ֆեդերերը, ով վնասվածքի պատճառով չի մասնակցել «US Open»-ին, նահանջել է 3 հորիզոնականով ու հանգրվանել 7-րդ տեղում։ Գաել Մոնֆիսը, ով հասել է կիսաեզրափակիչ, բարելավել է իր ցուցանիշը՝ բարձրանալով 12-րդից 8-րդ տեղ։
Ռաֆայել Նադալը բարձրացել է 1 տեղով ու այժմ 4-րդն է, իսկ Կեսի Նիսիկորին 7-րդից 5-րդ հորիզոնական է ցատկել։
1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)-14040 միավոր
2 (2). Էնդի Մարրեյ (Մեծ Բրիտանիա)-9485
3 (3). Սթեն Վավրինկա (Շվեյցարիա)-6260
4 (5). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)-4940
5 (7). Կեի Նիսիկորի (Ճապոնիա)-4875
6 (6). Միլոշ Ռաոնիչ (Կանադա)-4760
7 (4). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)-3745
8 (12). Գաել Մոնֆիս (Ֆրանսիա)-3545
9 (8). Թոմաշ Բերդիխ (Չեխիա)-3390
10 (10). Դոմինիկ Տիմ (Ավստրիա)-3295