«Սպորտինգի» նախագահ. «Իմ նպատակն այն է, որ Ռոնալդուն կարիերան ավարտի Լիսաբոնում»
«Սպորտինգի» նախագահ Բրունու դե Կարվալյուի ու «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ցանկությունները չեն համապատասխանում։
«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի մեր նախկին ֆուտբոլիստները, ինչպես Նանին, վերադառնան։ Դա պետք է ավելի հաճախ տեղի ունենա։ Իմ նպատակն է, որ Քրիշտիանու Ռոնալդուն կարիերան ավարտի «Սպորտինգում»։ Նա արդեն շատ բան է արել մեզ համար, սակայն հիանալի կլինի, որ կարիերան ավարտելուց առաջ խաղա այստեղ։ Ռոնալդուն իսկական աշխարհի դեսպան է։ Նա միշտ մեծ սիրով է արտահայտվել «Սպորտինգի» մասին»,- դե Կարվալյուի խոսքերը մեջբերել է «Eurosport»-ը։