Դեսպան. Մոտ ապագայում կավարտվեն շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները
Ակնկալվում է մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այդ երկրի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ռոլանդաս Կաչինսկասիի հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Լիտվայի ԱԳՆ քաղաքական տնօրենը մեծապես կարևորել է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ընթացքը:
ՀՀ դեսպանը նշել է , որ Հայաստանն իր հարաբերությունները տարբեր երկրների և կառույցների հետ զարգացնում է համագործակցության և բարիդրացիության սկզբունքներից ելնելով։
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հետ կապված խնդիրներ։ Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի մոտեցումներին ու ջանքերին, հատկապես Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայից հետո ստեղծված պայմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան