Կհաջողվի՞ արդյոք պատանի ըմբիշներին կրկնել Եվրոպայի առաջնության հաջողությունը
Թբիլիսիում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որտեղ Արշակ Հայրապետյանի և Գագիկ Խաչատրյանի սաները կջանան իրենց լավագույն որակները ցուցադրել ու հնարավորության սահմաներում կրկնել եվրոպական ստուգատեսում արձանագրած արդյունքները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ըստ մրցաշարի ժամանակացույցի, աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարն առաջինը կսկսեն հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները: Սեպետեմբերի 17-ից մրցապայքարի կելնեն ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության մասնակիցները: Վրացական մրցագորգում ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ մարզական պատիվը Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ կպաշտպանեն. 42 կգ՝ Առաքել Մովսիսյանը, 46 կգ՝ Մանվել Խնձրացյանը, 50 կգ՝ Հարություն Մանուկյանը, 54 կգ՝ Արսեն Հարությունյանը, 58 կգ՝ Վազգեն Թևանյանը, 63 կգ՝ Արման Անդրեասյանը, 69 կգ՝ Գեղամ Գալստյանը, 76 կգ՝ Արման Ավագյանը, 85 կգ՝ Մհեր Մարկոսյանը, 100 կգ՝ Աշոտ Ռուշանյանը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ առաջնության մեդալների համար պայքարողների թվում կլինեն Հայաստանի հետևյալ ըմբիշները. 42 կգ՝ Հայկ Ասատրյան, 46 կգ՝ Աշոտ Մխիթարյան, 50 կգ՝ Սամվել Գրիգորյան, 54 կգ՝ Շանթ Խաչատրյան, 58 կգ՝ Տիգրան Մինասյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 69 կգ՝ Մալխաս Ամոյան, 76 կգ՝ Վահե Պողոսյան, 85 կգ՝ Հակոբ Բաղդասրյան, 100 կգ՝ Հովհաննես Մաղաքյան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա