Հայ վոլեյբոլիստները կմասնակցեն Եվրոպայի արևելյան երկրների առաջնությանը
Այսօր Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց հավաքական թիմերը մեկնել են Վրաստանի Բաթումի քաղաք` մասնակցելու Եվրոպայի արևելյան երկրների լողափնյա վոլեյբոլի առաջնությանը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, տղամարդկանց հավաքականը ներկայացնում են Աշոտ Բալաբեկյան և Անդրե Սիմոնի, իսկ կանանց թիմը` Նարե Հովհաննիսյան և Մարիա Հովհաննիսյան զույգերը։
Հավելենք, որ առաջնությունը մեկնարկում է սեպտեմբերի 15-ին: Վաղը կկայանան որակավորման հանդիպումները, իսկ երեկոյան` թիմերի վիճակահանությունը։ Մեր զույգերն իրենց մրցելույթները կսկսեն հիմնական խմբում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա