Լեգենդները փոխանակվել են նվերներով
«Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին «Լեյկերսի» նախկին պաշտպան, բասկետբոլիստ Կոբի Բրայանտին է նվիրել իր մարզաշապիկը` ստորագրությամբ: Ի պատասխան` 38-ամյա ամերիկացին հռոմեական ակումբի լեգենդին է փոխանցել իր խաղակոշիկները` կրկին մակագրությամբ: Այս մասին տեղեկացնում է «Sport-Express»-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանչեսկոն իր մարզական կարիերայի ընթացքում հավատարիմ է մնացել «Ռոմային» և չի տեղափոխվել որևէ այլ ակումբ, իսկ Բրայանտը 20 տարի շարունակ հանդես է եկել «Լեյկերսում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա