Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը հաջորդ հանդիպմանը չի մասնակցի
Սեպտեմբերի 15-ին կայանալիք «Ֆեյենրոդ»-«Մանչեսթր Յունայթեդ» հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի: Այս մասին հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Մի ակնկալեք Հենրիխ Մխիթարյանին ու Լինգարդին տեսնել Feyenoord Rotterdam-ի հետ հանդիպմանը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում վերլուծել այդ խաղը:
«Ցույց տված խաղերը որոշիչ գործոններից մեկն են: Ինչպես կարող եմ ես որոշում կայացնել վատ խաղերով: Այնպես որ, եթե դուք հարցնում եք՝ խաղալու են նրանք, ես պատասխանում եմ՝ ոչ, ոչ»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Իբրահիմովիչի գոլը չփրկեց «Մանչեսթեր Յունայթեդին»
- Հենրիխ Մխիթարյան. «Պատրաստ եմ հնարավորինս շուտ լավ մարզավիճակ ձեռք բերել»